«Wargonzo» նախագիծը, հղում անելով Ստամբուլի իր աղբյուրներին, հայտնում է, որ Պակիստանից և Աֆղանստանից մինչև 1000 ծայրահեղական իսլամիստ է տեղափոխվելու Ադրբեջան, հայտնում է Infoteka24-ը: Ադրբեջանի զինված ուժերը չեն կարողանում կատարել մարտական առաքելությունը, իսկ ծայրահեղական իսլամիստները պատրաստ են մինչև վերջ պայքարել իրենց համոզմունքների համար: Կենտրոնական Ասիայից եկած գրոհայինների մտավոր սահմանափակումները թույլ չեն տալիս նրանց հասկանալ, որ Իլհամ Ալիևը վարում է հակակրոնական քաղաքականություն և «թքած ունի» իրենց համոզմունքների վրա: Նա պարզապես պետք է ինչ-որ կերպ մնա իշխանության ղեկին: